Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հանրային առողջությունը` գերակայություն
«Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովը շարունակում է աշխատանքները: Երկրորդ օրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանրապետության առաջատար մասնագետները, առողջապահության կազմակերպիչները, բժշկական հաստատությունների ղեկավարները քննարկեցին առողջապահական համակարգի տարբեր ոլորտներին վերաբերող արդիական հարցեր: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, ամփոփելով միջազգային համաժողովի առաջին օրվա արդյունքները, նշեց, որ բավականաչափ արդյունավետ քննարկումների արդյունքում ուրվագծվել են հանրային առողջապահության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները:
Նախարարն ընդգծեց, որ մասնակից վեց երկրները, համաժողովի պատվիրակները միակարծիք են այն հարցում, որ հանրային առողջությունը գերակայություն է: Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը շարունակելու են համախմբել ջանքերն ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարում` կարևորելով առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանն ուղղված ծրագրերի իրականացումը: Արմեն Մուրադյանն իր ելույթում անդրադարձավ նաև մեր երկրի առողջապահության ոլորտում արձանագրված հաջողություններին:
Նրա խոսքով` իմունակախարգելման ծրագրի բարձր` գրեթե 95 տոկոս ծածկույթով ցուցանիշի ապահովումը դեռևս երաշխիք չէ, որ նոր վարակները չեն կարող խնդիր հանդիսանալ: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանում նման համաժողով անցկացնելն առաջին քայլն էր մասնակից երկրների համար համագործակցության հիմնական ուղղությունների հստակեցման, հետագա աշխատանքների շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման համար:
Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն էլ ասաց, որ չնայած առողջապահության ոլորտում առկա տարբեր ենթակառուցվածքներին և մոտեցումներին, իրենք պատրաստ են համագործակցել գլոբալ խնդիրների լուծման գործում:
Համաժողովի շրջանակում ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրեց «Երկրի պատկերը թվերով» զեկույցը` անդրադառնալով Հայաստանի առողջապահական կարևոր ցուցանիշներին:
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի զեկույցը նվիրված էր Հայաստանում հիվանդությունների կանխարգելմանը և վերահսկմանն ուղղված աշխատանքների իրականացմանը: Հայաստանում հանրային առողջապահության զարգացման մի քանի կարևոր ուղղությունների մասին խոսեց ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը:
03.03.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ